BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Միստր փողը

Միստր փողը
13.06.2014 | 12:53

Ընթացիկ տարում ընդամենը երկու անգամ ռինգ դուրս գալով՝ աշխարհի թիվ մեկ բռնցքամարտիկ (անկախ քաշային կարգից) Ֆլոյդ Մեյվեզերը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Նրա վերջին երկու մրցակիցներն են եղել մեքսիկացի Սաուլ Ալվարեսն ու արգենտինացի Մարկոս Մայդան: Այս մարտերից հետո Միստր փողի (հենց ինքն է իրեն կնքել այս մականունով) քսակը համալրվել է ութանիշ գումարով: Ճիշտ է, 37-ամյա Մեյվեզերը գնալով ավելի ու ավելի դժվարությամբ է հաղթանակներ տանում, սակայն որքան էլ դրանք լինեն դժվար, առայսօր աշխարհում չկա մեկը, որը նրան հաղթած լինի: Ավելին, ոչ մեկին չի հաջողվել նրան նույնիսկ նոկդաունի ենթարկել: Զուգահեռ տեղեկացնենք, որ այս ֆենոմենալ մարզիկի հերթական մարտը լինելու է այս տարվա սեպտեմբերի 13-ին: Ամենայն հավանականությամբ, մրցակիցը կլինի ռևանշի ձգտող Մայդանան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ